Վլադիկովկասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է

Վլադիկովկասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է

PanARMENIAN.Net - Վլադիկովկասի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «ՀՀ քաղաքացին, որը զոհվել է, Արսեն Էլբակյանն էր: Վադիկովկաս է մեկնել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը», - ասել է Տ. Բալայանը:

Վլադիկովկասի քաղաքային վարչության կայքէջում գրված է զոհված 16 անձանց ցուցակը, որոնց թվում են` Սերգեյ Գրիգորի Գրիգորյանը, Իրինա Գասպարի Գասպարյանը (1964 թ.), Արսեն Մելսիկի Էլբակյանը (1986 թ.):

Հոսպիտալացվածների ցուցակում հիշատակվում է Շահնազար Ջավոդիի Շահնազարյանի (1920 թ.) անունը:

Հինգշաբթի օրը, ժամը 11:20 րոպեին Վլադիկովկասի կենտրոնական շուկայի մուտքի մոտով անցնող մեքենայում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---