Ալեքսանդր Արզումանյան. Ղարաբաղի մասին Ադրբեջանի բանաձևը «դամոկլյան սրի» նման շարունակվում է կախված մնալ Հայաստանի «գլխին»

Ալեքսանդր Արզումանյան. Ղարաբաղի մասին Ադրբեջանի բանաձևը «դամոկլյան սրի» նման շարունակվում է կախված մնալ Հայաստանի «գլխին»

PanARMENIAN.Net - Իրականում ադրբեջանական կողմը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի օրակարգից չի հանել Ղարաբաղի մասին բանաձևը, այլ ուղղակի տեղափոխել է դրա քննարկումը ԳՎ 65-րդ նստաշրջան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը:

Արզումանյանի խոսքերով, Ադրբեջանը ՄԱԿ ԳՎ օրակարգից հանել է այդ փաստաթուղթը, քանի որ հակամարտության գոտի փաստահավաք միջազգային խմբի ժամանման նրա պահանջն արդեն բավարարվել է: «Նման պահանջ Ադրբեջանն առաջադրել է Ղարաբաղի մասին իր բանաձևի նախագծում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաստատել են դա: Այսինքն, տվյալ պահին, Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում քվեարկության դնել բանաձևի նախագիծը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախկին ղեկավարը: Նա նաև ավելացրել է, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան կավարտվի ՄԱԿ ԳՎ 64-րդ նստաշրջանը, իսկ սեպտեմբերի 14-ին կբացվի 65-րդ նստաշրջանը և մինչև 2011-ի սեպտեմբեր այդ բանաձևը «դամոկլյան սրի» նման կախված կլինի Հայաստանի «գլխին»:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման թեմային` Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունից հետո համարժեք չէր: «Այդ հայտարարությունում հավասարության նշան է դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն դեպքում, երբ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետևանքով մահացել են 5 հայ զինծառայողներ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով հայկական բանակում տեղի ունեցած մահվան դեպքերին` նա նշել է, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, և յուրաքանչյուր նման հանցագործություն պետք է բացահայտվի, իսկ սանձարձակ սպաները պետք է խիստ պատիժ կրեն:

Շոշափելով ընդդիմության և ղեկավարության միջև քաղաքական պայքարի թեման` Արզումանյանը համաձայնել է փորձագետների այն կարծիքի հետ, որ ընդդիմությունը, ղեկավարվելով մաքսիմալիստական տրամադրություններով, չի կարող հաջողության հասնել: «Բայց ցանկացած քաղաքական ուժ ի սկզբանե իր առաջ մաքսիմալիստական ծրագրեր է դնում, քանի որ դա պահանջում է ընտրազանգվածը: Ես համաձայն եմ փորձագետների հետ, բայց եթե նրանք քաղաքական գործիչներ լինեին, այլ կերպ կարտահայտվեին»,- նշել է Ա. Արզումանյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---