ՀՀԿ. Ադրբեջանական կողմը լուռ ընդունեց իր «կապիտուլյացիան»

ՀՀԿ. Ադրբեջանական կողմը լուռ ընդունեց իր «կապիտուլյացիան»

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը չհաներ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից, դա կնշանակեր, որ Բաքուն դուրս է գալիս բանակցային գործընթացից: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանն իր կամքով հանեց օրակարգից բանաձևը, վկայում է այն մասին, որ Բաքվի արտաքին քաղաքականությունը ֆիասկո է կրել և ադրբեջանական կողմը լուռ ընդունել է իր «կապիտուլյացիան»:

«Մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Սակայն, այսօր մենք գտնում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը ՀՀ խորհրդարանի կողմից չի կարող նպաստել այդ գործընթացին»,-ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---