Դիլիջանում իր աշխատանքն է սկսել «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» համաժողովը

PanARMENIAN.Net - Դիլիջանում բացվել է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» համաժողովը, որը կշարունակվի նաև սեպտեմբերի 12-ին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Դիլիջանից, ՀԲ աջակցությամբ Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկայացված են հետևյալ հարցերը. ինչպե՞ս հասարակական քաղաքականությունը կարող է խթանել ներդրումները, արտահանումը, տնտեսության աճն և աղքատության կրճատումը համաշխարհային հետճգնաժամային միջավայրում:

Քննարկումներին կմասնակցեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդականներ և նախարարներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Համաշխարհային բանկի (ՀԲ) խումբը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուի գլխավորությամբ:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանի իշխանությունենրը հրավիրել են բարձրակարգ միջազգային մասնագետների և դասախոսների: Դրանց թվում են` Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը, Լեհաստանի նախկին վարչապետ և Ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը, Վենեսուելայի պլանավորման նախկին նախարար, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի տնտեսական զարգացման պրոֆեսոր Ռիկարգո Հաուսմանը, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի քաղաքական տնտեսության պրոֆեսոր Դանի Ռոդրիկը: Որոշ քննարկումներին սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

Համաժողովը տեղի կունենա երեք փոխկապակցված թեմաների շուրջ. նորարարություն, արտահանման ուղղվածություն և հանուն փոփոխությունների սոցիալական կոալիցիայի ստեղծում

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---