Հայաստանում որակավորման հավաստագրեր են շնորհվել 17 հաշվապահներից 7-ին

Հայաստանում որակավորման հավաստագրեր են շնորհվել 17 հաշվապահներից 7-ին

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 16 քննություն: Քննություններին մասնակցել է 231 դիմորդ, որոնցից որակավորված հավաստագիր է հանձնվել 123-ին:

Հայաստանի Հանրապետությունում 11.09.2010թ. դրությամբ որակավորման հավաստագիր ունի 327 հաշվապահ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---