Աղթամար կղզու Սբ խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19

Աղթամար կղզու Սբ խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել, որ Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19: Այս մասին հաղորդել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն:

Նրա խոսքերի համաձայն, խաչի տեղադրումը հետաձգվել էր հանրաքվեի պատճառով, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին: Սակայն մինչև Պատարագը խաչը տեղադրվելու է:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի է ունենալու հանրաքվե` Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար:

Սեպտեմբերի 19-ին առաջին անգամ 95 տարվա լռությունից հետո, Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում Պատարագ կտրվի:

Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր աթոռ Սբ Էջմիածինը, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը և ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---