Թուրքիայի Արդարությա և զարգացման կուսակցությունը հաղթել է հանրաքվեում

Թուրքիայի Արդարությա և զարգացման կուսակցությունը հաղթել է հանրաքվեում

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները վկայում են այն մասին, որ ընտրողները պաշտպանել են սահմանադրական բարեփոխումը: Հաշվարկների համաձայն, քվեարկել է ընտրողների 77.55 տոկոսը: Ընտրողների 58.2 տոկոսը «կողմ», իսկ 41.98 տոկոսը «դեմ» է քվեարկել վարչապետ Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումներին:

«Մենք հաղթահարել ենք պատմական սահմանը զարգացած ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Աշխարհիկ ընդդիմությունը մտավախություն ունի, որ շտկումները թույլ կտան իշխող կուսակցությանը ավելի շատ վերահսկել գերագույն ատյանների դատավորների նշանակման գործընթացը: Իր հերթին, կառավարությունը պնդում է, որ ցանկանում է սահմանադրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափորոշիչների հետ:

Հանրաքվեի արդյունքները կամրապնդեն Էրդողանի դիրքերը: Իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը մտադիր է երրորդ անգամ ընտրվել 2011-ի հուլիսյան ընտրություններից հետո:

Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ին երկրի ռազմական կառավարության կողմից:

Վերջին 30 տարում նրանում լուրջ փոփոխություններ են կատարվել, սակայն այդ հարցն առաջին անգամ է ընդգրկվել համազգային հանրաքվե: Ընդհանուր առմամբ կառավարությունն առաջարկել է մտցնել 26 շտկում, որոնցից շատերն արժանացել են ԵՄ հավանության:

Սակայն ընդդմիությունը պնդել է, որ դրանցից երկուսը թույլ կտան կառավարությանը վերահսկել վերին ատյանների դատավորներ նշանակելու գործընթացը և այդպիսով ազդել նրանց որոշումների վրա:

ԱԶԿ հասցեին հնչել են գաղտնի իսլամիստական հեղաշրջում անցկացնելու մեղադրանքներ: Նախկինում այս կուսակցությունը բազմիցս խնդիրներ է ունեցել երկրի գերագույն դատավորների հետ, որոնք իրենց անվանում են Թուրքիայի աշխարհիկ արժեքների պաշտպան: 2008-ին կուսակցությունը մի կերպ խուսափել է իր քաղաքական գործունեության վրա Սահմանադրական դատարանի կողմից արգելք դնելուց` ազատվելով միայն տուգանքով: Կոշտ միջոցը ձեռնարկվել էր հենց դատավորների կողմից, որոնք համարել էին, որ ԱԶԿ-ն Թուրքիան տանում է իսլամիստական պետության վերածելու ճանապարհով, հաղորդում է BBC Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---