ՀԿԵՈւ-ն պատրաստվում է ձմռան

ՀԿԵՈւ-ն պատրաստվում է ձմռան

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված երկաթուղու` ձմռան սեզոնի նախապատրաստմանը

«2009-ի համեմատ ՀԿԵՈւ-ն ցուցաբերում է ցուցանիշների աճ, բայդ դա չպետք է լինի ընկերության աշխատանքի արդյունավետության միակ չափանիշը»,- իր ելույթի խոսքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը:

Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է դարձվել ՀԿԵՈւ-ում կադրային պոտնեցիալի պարբերաբար նախապատրաստմանը և գնահատմանը ձմռանը երկաթուղու աշխատանքի կտրվածքով:

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, խորհրդակցության ժամանակ բարձրացվել են հարցեր, կապված ներդրումային ծրագրի կատարման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, բոլոր տեխնիկական ծառայությունների աշխատանքի արդյունավետության մշտական դիտարկման հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---