Վրաստանը պատրաստվում է Կովկասում ստեղծել զբոսաշրջային ալյանս Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստվում է Կովկասում ստեղծել զբոսաշրջային դաշինք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության և առողջարանների բաժնի ղեկավար Մայա Սիդամոնիձեն: Նրա խոսքերով, այդ դաշինքը նպաստելու է ոլորտի զարգացմանը նոր միության անդամ երկրներում: Սիդամոնիձեն նշել է, որ զբոսաշրջային դաշինքի հայտնվելով շուկա դուրս կգա հատուկ փաթեթային առաջարկ, որը պետք է գրավի տեղական և արտասահմանյան զբոսաշրջիկներին, հաղորդում է tourprom.ru-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---