«ԱրմենՏել»-ը կաջակցի սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովի անցկացմանը14 սեպտեմբերի 2010 - 12:59 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կաջակցի սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից և նպատակ ունի ներկայացնել սոցիալական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը, բացահայտել սոցիալական երկխոսության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները, ուսումնասիրել միջազգային փորձը և առաջարկել համապատասխան լուծումներ: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը մեծ կարևորություն է տալիս այս համաժողովի անցկացմանը: Այն շոշափում է հասարակության բոլոր խմբերի շահերը, ուստի պահանջ ունի հասարակական լայն քննարկման, որի արդյունքում ձևավորված համակարգերը հետագայում հիմք կծառայեն սոցիալական գործընկերության ձևավորման և դրա արդյունավետ զարգացման գործումե,-նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |