Հայաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Հայաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:

Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը եւ հույս հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում պատշաճ մակարդակի վրա պահելու համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձան այս օրերին Հայաստանում ընթացող տարերային աղետների հետեւանքների վերացման միջազգային ուսումնական վարժանքներին` որպես Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ արդյունավետ համագործակցության լավ օրինակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---