Էդվարդ Շարմազանով. «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ»14 սեպտեմբերի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգման մասին հայ-ռուսական պայամանգրի ստորագրումով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացավ որակական նոր մակարդակի: Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Նրա խոսքերի համաձայն, հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից է: «Դրա ակնառու օրինակը Ռուսաստանի նախագահի հայտարարությունն էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի զավթողական գործողությունների դեպքում Ռուսաստանն ամբողջությամբ իրագործելու է դաշնակցի իր պարտականությունները: Այլ խոսքով ասած` պատերազմական գործողությունները վերսկսելու դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա: ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ և’ Ռուսաստանը, և’ Արևմուտքը դրական են գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի ակնառու օրինակն է Ադրբեջանի բարձրաստիճան անձ Նովրուզ Մամեդովի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: «Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն, ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, ընդունում է իր պարտությունը արտաքին քաղաքականության մեջ և այդ իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց իրականացնել դիվերսիաներ ու բախտախնդրություն` ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի նստաշրջան տեղափոխելով», - ասել է Շարմազանովը: Նա ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունների կոշտ քաղաքականության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ճնշման շնորհիվ, Ադրբեջանը ստիպված է հետ վերցնել իր բանաձևը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |