ՀԱԵ Կանադայի թեմ. Հայկական եկեղեցին անհնար է պատկերացնել առանց խաչի, ինչպես մզկիթն առանց կիսալուսնի

PanARMENIAN.Net - Հայկական եկեղեցին անհնար է պատկերացնել առանց խաչի, ինչպես մզկիթն առանց կիսալուսնի: Այդ մասին ասվում է Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի` PanARMENIAN.Net ստացված հայտարարության մեջ, որը վերաբերում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվելիք պատարագին:

«Պատարագն Աղթամարում քաղաքական հաղթաթուղթ է Թուրքիայի ձեռքում, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀԱԵ Կանադայի թեմն ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցին հիմնված է քրիստոնեական հավատի վրա, այլ ոչ թե քաղաքական ու դիվանագիտական խարդախությունների:

Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ծրագրված է 95 տարվա ընթացքում առաջին անգամ պատարագ մատուցել: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել խաչ կանգնեցնել գմբեթին: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի և Երուսաղեմում ՀԱԵ Պատրիարքարանի ներկայացուցիչները: Վան ուղևորվելուց հրաժարվել են նաև որոշ հայկական տուրիստական գործակալություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---