Ալեքսանդր Բոժկո.Կիեւի պետական համալսարանում կստեղծվի հայագիտության ամբիոն17 սեպտեմբերի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ աշխատանքի եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` նշելով, որ փոխադարձ այցերը էլ ավելի կամրապնդեն առկա բարեկամական հարաբերությունները եւ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխշահավետ բազմակողմանի համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրանք ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում. կողմերի միջև ստորագրվել են ավելի քան 60 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Դեսպան Բոժկոն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության 5 տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, պարոն Բոժկոն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերություններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին Հայաստան, որը կնպաստի երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |