Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել 18 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT18221117 թողարկման պարտատոմսերի (ՊԿԳՊ) տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 10 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա ՊԳԿՊ ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 887 մլն 120 հազ. դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 800 մլն 120 հազ. դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 87 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 961 734 598 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.3680% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.7500%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---