Մայր Աթոռ Սբ Էջմիածինն արգելել է վերաօծել Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին

PanARMENIAN.Net - Լոռու մարզում Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման և վերաբացման արարողությունը չի կայացել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայր Վիգեն Ղազարյանն ասել է, որ վերաօծման արարողությունն արգելող կարգադրություն են ստացել Մայր Աթոռ Սբ Էջմիածնից: Կարգադրության պատճառը չի նշվել;

Եկեղեցին պետք է վերաօծվեր օգոստոսի 15-ին, սակայն այն հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 19, իսկ հիմա այն հետաձգվում է անորոշ ժամանակով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---