Երևանի արվարձանում տեղի է ունեցել Մուսա լեռան պաշտպանության հիշատակին նվիրված ավանդական տոնը

Երևանի արվարձանում տեղի է ունեցել Մուսա լեռան պաշտպանության հիշատակին նվիրված ավանդական տոնը

PanARMENIAN.Net - Ամեն տարի Երևանի մերձակայքում գտնվող Մուսալեռ գյուղում նշվում է Մուսա լեռան պաշտպանության օրը: Մուսա լեռան պաշտպանության 95-ամյակի առթիվ հերոսական պաշտպանությանը նվիրված հուշարձանի մոտ մատուցվել է հոգեհանգստի պատարագ: Ավանդույթի համաձայն ներկաներին բաժանվել է մատաղ` հարիսա: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, տոնակատարությունն ավարտվել է ուշ երեկոյան: Տոնին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, հոգևորականության և հասարակության ներկայացուցիչներ:

Մայիսի 5-ին Ֆրանսիայի Սան Շամասի գյուղում տեղի է ունեցել մուսալեռցիների փրկարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակի արարողությունը, ով 1915-ին փրկել է Մուսա լեռան շուրջ 4000 մուսալեռցիների` չսպասելով Ֆրանսիայի ռազմական նախարարի թույլտվությանը և տեղափոխել նրանց Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Փրկարար նավապետի գերեզմանը գտել են նրա կողմից փրկվածների հետնորդները: Միջոցառմանը ներկա էր նաև Սան Շամասիի գյուղապետ Կլոդ Ֆորեն: Միջոցառմանը ներկա էր նաև Սեն Շամոյի քաղաքապետ Կլոդ Ֆորեն: Ծովակալի շիրիմին հուշարձան է տեղադրվել, այնուհետև քաղաքի եկեղեցում կայացել է «Նարեկացի» համույթի համերգը: Մուսա լեռան ստորոտին գտնվող հայկական գյուղերի բնակիչները 1915թ. Ցեղասպանության ժամանակ պաշտպանություն են կազմակերպել: Լեռան հարակից տարածքում գտնվում էին վեց հայկական գյուղեր` Քեբուսիե, Վագֆ, Հաջի-Հաբաբլի, Յողնուլուխ, Խդրբեկ, Բիթիաս, որոնք պահպանվել են մինչ այսօր:

Պաշտպանվողներն, ի տարբերություն իրենց թվով մի քանի անգամ գերազանցող թուրքական բանակի, ունեցել են ընդամենը մի քանի հարյուր հրացան: Լեռան պաշտպանները թուրքական բանակին դիմադրել են ավելի քան 40 օր և փրկվել են ֆրանսիացի նավաստիների կողմից: Մուսա լեռան պաշտպանությունը նկարագրված է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---