Հայաստանի նախագահը կմեկնի Կիպրոս

Հայաստանի նախագահը կմեկնի Կիպրոս

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Զրուցակիցները քննարկեցին հաջորդ տարվա սկզբին Հայաստանի նախագահի Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները, կիպրական հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Ջորջ Յուnն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Սինգապուր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---