HIGH FEST փառատոնի շրջանակներում Երևանում տեղի կունենա Փառատոնների և իրադարձությունների միջազգային ասոցիացիայի (IFEA) տարեկան նիստը

HIGH FEST փառատոնի շրջանակներում Երևանում տեղի կունենա Փառատոնների և իրադարձությունների միջազգային ասոցիացիայի (IFEA) տարեկան նիստը

PanARMENIAN.Net - HIGH FEST 8-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը, կբացվի «Ավաժիկ` արտադրված է Իրանում» պարսկական ներկայացմամբ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հաղորդել է HIGH FEST փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: «Ես հաճույքով կբացեի փառատոնը բրիտանական ներկայացմամբ, բայց այդ թատրոնը ժամանելու է միայն փառատոնի վերջում: Իսկ այդ ներկայացումը լավագույնն է այն թատերախմբերի շարքում, որոնք այդ ժամանակ գտնվելու են Երևանում»,- ասել է Ղուկասյանը:

Նա ավելացրել է, որ այս տարի ներկայացվելու է հատուկ պարսկական ծրագիր, որում ընդգրկված են իրանական թատրոնների 5 ներկայացումներ:

Փառատոնի շրջանակներում Երևան կժամանեն անվանի թատերախմբեր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, ընդհանուր առմամբ` 22 երկրներից:

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Փառատոնների և իրադարձությունների միջազգային ասոցիացիայի (IFEA) տարեկան նիստը: «Սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ այդ նիստն անցկացվում է աշխարհի խոշորագույն երկրներում: Բացի դրանից, ասոցիացիայի ներկայացուցիչներն այստեղ ոչ միայն կանցկացնեն իրենց տարեկան նիստը, այլ նաև կդիտեն ներկայացումները, և թատերախմբերի համար դա հսկայական շանս է»,- ասել է Ղուկասյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---