Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Գորդոնը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Գորդոնը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի ԳՎ նորանշանակ նախագահ Ջոզեֆ Դեյսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի ԳՎ աշխատանքին և 65-րդ նստաշրջանի օրակարգի հարցերին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---