ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները մինչև 85000 դրամ բոնուս կստանան՝ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները մինչև 85000 դրամ բոնուս կստանան՝ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը կարող է ստանալ մինչև 85000 դրամ բոնուս: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ընկերության մամլո ծառայությունում, բաժանորդը պարզապես պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը:

ՙՍմարթ բոնուսի՚ ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, տվյալ հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև ինտերնետից օգտվելիս, նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը: Տրամադրվող բոնուսի չափը կախված է սմարթֆոնի մոդելից. HTC Tattoo (35 հազար դրամ), HTC Hero (45 հազար դրամ), HTC Legend (55 հազար դրամ), HTC Desire (65 հազար դրամ), Samsung Galaxy S 8 GB (75 հազար դրամ), Samsung Galaxy S 16 GB (85 հազար դրամ):

Բոնուսային հաշիվը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում գտնվելիս, ինչպես նաև պրեմիում կայքեր այցելելիս: Բոնուսային հաշվի գումարը հնարավոր չէ փոխանցել այլ բաժանորդի, ՙՍմարթ բոնուսի՚ ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում չօգտագործված բոնուսը զրոյանում է: Ամսական հաշիվը չվճարելու դեպքում բոնուսային հաշիվը սառեցվում է, իսկ վճարումները կատարելուց հետո այն կրկին ակտիվանում է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---