«Գրանդ Քենդի» ընկերությունը պաշտպանել է իր մտավոր սեփականության իրավունքը ապօրինի արտադրողներից

«Գրանդ Քենդի» ընկերությունը պաշտպանել է իր մտավոր սեփականության իրավունքը ապօրինի արտադրողներից

PanARMENIAN.Net - Հայաստանի սննդարդյունաբերության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը խնդիրներ չի տեսնում երկրի ներքին շուկայում բարեխիղճ մրցակցության առումով: «Մենք խնդիրներ ունեցանք տեղական արտադրողների հետ, որոնք ապօրինի օգտագործում էին մեր մտավոր սեփականությունը: Սակայն մեկ տարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով այդ խնդիրը լուծվեց»,-ասել է նա:

Ինչպես նշել է Հայաստանի «ամենաքաղցր» ընկերության սեփականտերը, այսօրվա դրությամբ խնդիրներ կան ներմուծողների հետ: «Որքան շատ ենք մենք ներկրում, այնքան քիչ աշխատատեղ ենք բացում երկրում»,-ասել է նա: Կարեն Վարդանյանը հավելել է նաև, որ ընկերությունը մտադիր է ավելացնել աշխատատեղերն ու արտադրության ծավալը, ինչը կհանգեցնի ներմուծման կրճատման: Նա հավաստիացրել է, որ աշխատավարձը ընկերությունում միջինից բարձր է, ավելին՝ ամենաբարձրն է սննդարդյունաբերության ոլորտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---