Արթուր Պետրոսյան. Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Հայաստանում դոպինգի կիրառումն իսպառ վերացնելու համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվել է Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստը: Միջոցառմանը մասնակցել են 10 երկրների ներկայացուցիչներ: Նիստիոց հետո` սեպտեմբերի 29-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության նախագահ Նիկոլայ Կռուչինսկիի հետ:

Ողջունելով Նիկոլայ Կռուչինսկիին` նախարարը նշել է, որ շատ կարևոր է համարում Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստը Հայաստանում անցկացնելու փաստը:«Մենք ուրախ ենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը որոշել է կարևոր այս նիստը Հայաստանում անցկացնել: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ դոպինգի կիրառումը մեր երկրում իսպառ վերացնելու համար: Հույս ունեմ, որ կայացած նիստի շրջանակներում դուք կարողացել եք ձեր գիտելիքները փոխանցել մեր հայ մասնագետերին: Շատ կարևոր է նաև իրականացված դոպինգ սպաների ուսուցումը, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա ավելի շատ միջազգային կարգի մասնագետներ»,- նշել է Արթուր Պետրոսյանը:

Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում օգտակար լինել սպորտային բժշկության, դոպինգի դեմ պայքարում իրականացվող քաղաքականության իրականացման գործում, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---