Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն տարի 10 տոկոսով նվազեցնել ՃՏՊ քանակը 1 հոկտեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայաստանի կառավարությունում ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ Ազգային ժողովի նիստում, որը վարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել է 2009-2010թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը: Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը 2009-ին նվազել է 21 տոկոսով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա հաղորդել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 10 տոկոսով նվազեցնել ՃՏՊ քանակը: Իր հերթին, Դմիտրի Սամբուկը նշել է, որ ՄԱԿ-ն արդեն ընդունել է ճանապարհային անվտանգության 10-ամյա ծրագիր, որը նախատեսում է ողջ աշխարհում 5 մլն մարդկային կյանքի պահպանում: Նա ասել է, որ «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամն աջակցում է իրագործվող բոլոր ծրագրերին Հայաստանում ճանապարհային անվտանգության ապահովման համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |