Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսիայի ներկայացուցիչները Ղրիմում քննարկում են հայ-ուկրաինական կապերը

PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլում ընթանում է «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» III միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: Ինչպես հաղորդել են կազմկոմիտեից, խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 20 հոգի, որոնց թվում` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը (Ուկրաինա), բանասիրական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Շապոշնիկովը (Ռուսաստան): Միջոցառման ընթացքում կներկայացվեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսիայի ներկայացուցիչների զեկույցները: Մասնավորապես, կբարձրացվեն զանազան թեմաներ, այդ թվում` «Հայ-ուկրաինական կապերը անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը», «Ղրիմահայերի վերաբնակեցումը Ազովի նահանգում», «Ուկրաինական հասարակայնություններն ու ուկրաինացիները Հայաստանում», հաղորդում է Analitika.at.ua-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---