Դավիթ Սուքիասյանը հեռացել է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի պաշտոնից՝ առողջական պատճառներով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին կայացած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ նիստում հարգվել է գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի դիմումը` առողջական պատճառներից ելնելով բանկում այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ:

Խորհրդի որոշմամբ Դավիթ Սուքիասյանը նշանակվեց բանկի Խորհրդի նախագահի խորհրդական:

Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, նույն օրը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց բանկի վարչության անդամ Արմեն Նալջյանին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---