Ադրբեջանի իշխանությունները կրկին արգելել են թուրքական դրոշներ կախել

Ադրբեջանի իշխանությունները կրկին արգելել են թուրքական դրոշներ կախել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կրկին արգելել են թուրքական դրոշը: Այդ մասին որոշումն ընդունվել է իշխանության վերին օղակներում, սակայն պաշտոնական Բաքուն չի մեկնաբանում թուրքական դրոշը կախելու արգելքը, գրում է թուրքական Vatan թերթը:

Ցյուրիխում անցյալ տարվա հոկտեմբերին հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Բաքուն հանել էր բոլոր թուրքական դրոշները: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումից հետո Թուրքիայի դրոշները կրկին հայտնվեցին Ադրբեջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---