ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկեց 100 հազար տոննա արտադրանք

ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկեց 100 հազար տոննա արտադրանք

PanARMENIAN.Net - ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը` աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը, տեղեկացնում է 100 հազար տոննա արտադրանքի թողարկման վերաբերյալ Երևանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանում:

ԱՐՄԵՆԱԼ-ի տարեկան արտադրանքի ծավալը 2000 թ. գործարկման սկզբից ավելացել է առավել քան 20 անգամ: Արտադրանքի հիմնական մասը` գրեթե 65 տոկոսը, արտադրված է գործարանի լայնածավալ համալիր վերազինումից հետո, որն ավարտվել է 2006 թ. վերջին:

ՌՈՒՍԱԼ-ի ներդրումները վերազինման ծրագրում, որ գերազանցում են 100 մլն դոլարը, թույլ տվեցին պատշաճ ժամկետում ԱՐՄԵՆԱԼ-ը հասցնել արտադրության ծավալների նոր մակարդակի, յուրացնել գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը, գործարկել լրացուցիչ սարքավորումներ: Արտադրության ծավալների աճը ԱՐՄԵՆԱԼ-ում ուղեկցվում է տեխնիկա-տնտեսական ցուցանիշների աճով: Էապես ընդլայնվել է ԱՐՄԵՆԱԼ-ի իրացման աշխարհագրությունը: ԱՐՄԵՆԱԼ-ը Հայաստանի գլխավոր արտահանողներից մեկն է և առաջատար դիրք է զբաղեցնում արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների ցուցանիշի գծով: Արտադրանքը մատակարարվում է 20 երկրների սպառողներին: Ընդ սմին իրացման հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան է, Եվրոպան և Մերձավոր Արևելքը:

Փաթեթավորման բիզնեսի գծով ՌՈՒՍԱԼ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բուրդինը նշեց. «ԱՐՄԵՆԱԼ-ը Ռուսաստանի և ԱՊՀ փայլաթիթեղագլանման առաջատար ձեռնարկություններից մեկն է: Գործարանի արտադրանքը մրցունակ է և պահանջարկված է Եվրոպայի, Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրների սպառողների կողմից: Այսօր ԱՐՄԵՆԱԼ-ի առջև կանգնած խնդիրներն են` արտադրության արդյունավետության հետագա բարձրացումը, արտադրանքի որակի կատարելագործումը, ֆինանսատնտեսական ցուցանիշների աճը; Դրանց լուծումը թույլ կտա հաջորդ 100 հազար տոննան արտադրել 4 տարուց էլ նվազ ժամկետում», հաղորդում է ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---