Ավանդական դաստիարակությունը հայ երիտասարդության շրջանում հանցավորության ցածր մակարդակի հիմնական պատճառն է

PanARMENIAN.Net - Հանցավորության և բռնության ցածր մակարդակը Հայաստանի երիտասարդության շրջանում բացատրվում է մի շարք գործոններով: Ինչպես «Բռնությունը երիտասարդության շրջանում. Ինչպե՞ս կանխել հանցագործությունը» թեմայով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահին կից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանը, նահապետական դաստիարակությունն ու կրթության բարձր հեղինակությունը Հայաստանում թույլ տվեցին գրանցել հանրապետությունում հանցավորության ցածր մակարդակ երիտասարդության շրջանում: Դա բացատրվում է նաև նրանով, որ Հայաստանում իրականացվում են մի շարք երիտասարդական ծրագրեր:

Ըստ Արտակարգ իրավիճակներում իրավական և հոգեբանական օգնության կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովի, Հայաստանը, պահպանելով իր ինքնությունն ու մտածելակերպը, ինչպես նաև շարունակելով պետական վերահսկողությունը երիտասարդության հանդեպ, թույլ տվեց մահացության ցածր տոկոս գրանցել երիտասարդության շրջանում:

Ըստ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի «Դեռահասների ու երիտասարդության շրջանում սառը զենքի հետ կապված հանցավորության ու բռնության կանխարգելման մասին» զեկույցի, Ռուսաստանում գրանցվել է բռնության հետևանքով մահացության ամենաբարձր մակարդակը 53 երկրների 10-29 տարեկան երիտասարդների տարիքային խմբում: 100 հազար երիտասարդ ռուսաստանցիների թվում գրանցվում է 15,85 մահ: Մահացության նվազագույն մակարդակը գրանցվել է Գերմանիայում (0,47) և Հայաստանում (0,5 տոկոս):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---