Արցախը հետևողականորեն զարգացնում է գյուղատնտեսության ոլորտը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանիմոտհրավիրվել էխորհրդակցություն`նվիրված հանրապետության գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Գարի Գրիգորյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:

Ինչպես նշվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել գյուղատնտեսության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները` ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տարբեր գերատեսչությունների միջև:

Բակո Սահակյանընշել է, որ գյուղատնտեսության և առհասարակտնտեսության մյուս բոլորճյուղերի զարգացմանգործում անհրաժեշտ է հաշվի առնել բնության պահպանության հիմնախնդիրները՝ հատկապես հրդեհների և բնական այլ աղետների դեմ պայքարը կազմակերպելիս: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարևորել է ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը: Բակո Սահակյանըկոնկրետհանձնարարականներ էտվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ ոլորտում առկա հիմնախնդիրները և իրականացվող աշխատանքները պետք է լայնորեն լուսաբանվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էինվարչապետ ԱրաՀարությունյանը, պաշտոնատար այլանձինք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---