Երևանում Փոստի համաշխարհային օրը կնշեն «Եվրոպա 2010: մանկական գրքեր» նամականիշի մարման արարողությամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի կունենա Փոստի համաշխարհային օրվան նվիրված «Եվրոպա 2010: մանկական գրքեր» նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Այդ մասին հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Փոստի համաշխարհային օրը (Wolrd Post Day) Միավորված ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է: 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) 22 երկրների, այդ թվում Ռուսաստանի ներկայացուցիչները Բեռնի պայմանագիր ստորագրեցին, որը սահմանեց Գլխավոր փոստային միության հիմնադրումը: 1878 թվականին միությունը փոխեց իր անվանումը և սկսեց կոչվել Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ): Այսօր ՀՓՄ-ի կազմում կա 189 երկիր, այդ թվում և Հայաստանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---