Բաքվում հորինել են, թե Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական միջադեպ է եղել

Բաքվում հորինել են, թե Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական միջադեպ է եղել

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԺ խոսնակի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական նեկայացուցչության գրասենյակի առաջ կախված է եղել ԼՂՀ դրոշը, որն այցի ավարտից հետո հանվել է: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Նյու Յորքում գտնվող աղբյուրը, ոչ մի միջադեպ, առավել ևս ՄԱԿ-ի կողմից ԼՂՀ դրոշի հետ կապված չի եղել: Միաժամանակ, համաձայն ԱՊԱ գործակալության, «Ադրբեջանը տեղեկացրել է ՄԱԿ-ին դիվանագիտական միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի միջև»:

ԱՊԱ համաձայն, «ադրբեջանական կողմի ձեռնարկած անհապաղ միջոցների արդյունքում անջատողականների դրոշը հանվել է և հետքերը թաքցվել են Հայաստանի միջոցով»:

«Ադրբեջանական ԶԼՄ-ների բոլոր հաղորդագրությունները բացարձակ սուտ են: Հեռու չէ այն օրը, երբ ՄԱԿ-ի առաջ կծածանվի ԼՂՀ դրոշը` որպես անկախ և ինքնիշխան պետության»,- ասել է գործակալության աղբյուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---