Շվեյցարացի կոմպոզիտորը մտադիր է օրատորիա գրել Հայոց ցեղասպանության 100-ամայկի կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Ես աշխատում եմ մի մեծ օրատորիայի վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, և որոշեցի աջակցության համար դիմել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Նախարարը խոստացավ սատարել օրատորիայի ստեղծմանը, եթե ես այն ավարտին հասցնեմ 2012թ. և պարտիտուրան փոխանցեմ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահին, որպեսզի այն կատարվի 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»,-ասել է հայ ժողովրդի բարեկամ, շվեյցարացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, «Երկ Հայաստանի մասին» օրատորիան մի մեծ ստեղծագործություն է, գրված նվագախմբի ու երգչախմբի համար, մոտ 1 ժամ տևողությամբ:

Ալեքսանդր Բրինկենը ընդգծել է նաև, որ վաղուց է հետաքրքրվում հայ մշակույթով և պատմությամբ՝ հավելելով, որ այցելությունը Ծիծեռնակաբերդ խորը հետք է թողել իր մոտ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---