Փարաջանովը, ինչպես Սայաթ-Նովան, երգել է բոլոր լեզուներով

Փարաջանովը, ինչպես Սայաթ-Նովան, երգել է բոլոր լեզուներով

PanARMENIAN.Net - «Մի անգամ ես ինքս ինձ ասացի, որ «Փարաջանով» թեման նույնն է, ինչ Էվերեստը բարձրանալ հողաթափերով. դու ոչնչով զինված չես, չգիտես լեռնագնացություն, երբեք չես բարձրացել նման բարձունքներ: Եթե դու ունես փորձ, ապա այն կարող է ինչ-որ ինտուիտիվ կերպով քեզ պետք գալ»,- ասել է Սերգեյ Փարաջանովի մասին «Մաեստրո» ֆիլմի սցենարի հեղինակ Իրակլի Կվիրիկաձեն: Նրա խոսքով, Փարաջանովը հոյակերտ ֆիգուր է, նա այն դեպքն է, երբ ինչ խոսքեր էլ ասվեն, «մենք, միևնույն է, չենք հասնի այդ բոլորովին վեհապանծ մարդուն»:

«Ցենտրալ Փարթներշիփն» ինձ առաջարկեց Փարաջանովի մասին խաղարկային սցենար գրել: Որովհետև այդ թեմայով գոյություն ունեն մեծ քանակությամբ վավերագրական ֆիլմեր, իսկ խաղարկայինն առաջին դեպքն է: երբ ինձ կանչեցին «Ցենտրալ Փարթներշիփից», ես զարմացել էի և չկոկծկեցի իմ զարմանքը: Կա Հայաստան, կան հիանալի հայ հեղինակներ: Առանց որևէ կոկետության կասեմ, որ ինձ այնպես էր թվում, թե դա ազգային հպարտություն է, թեև նրա կյանքը տարածվում է ողջ Անդրկովկասով մեկ. նա, ինչպես Սայաթ-Նովան, երգել է բոլոր լեզուներով: Դա զարմանալի է: Դա իմ դիտորդությունն է, որ այդ մարդը սցենարների անթիվ քանակությունն ուներ (կա նրա սցենարների հիանալի գիրք, որը քիչ տպաքանակով է լույս տեսել), բայց այնպես ստացվեց, որ նա արվեստագետի տարօրինակ ճակատագրով նվեր մատուցեց բոլոր չորս ժողովուրդներին: Ուկրաինայում նա նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները», Վրաստանում` «Սուրամյան ամրոցի լեգենդը»: «Սայաթ-Նովան» Հայաստանի հանդեպ նրա սիրո արտահայտումն էր: Եվ Ադրբեջանին ամենադրամատիկ պահին, երբ կռիվներ էին ընթանում, նա, հայ լինելով հանդերձ, նվիրեց «Աշիկ-քերիբը»: Առնվազն դրա համար արժե ֆիլմ նկարահանել այդ մարդու մասին»,- ասել է Կվիրիկաձեն, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

«Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը (գլխավոր տնօրեն` Ռուբեն Դիշդիշյան) շուտով կսկսիՍերգեյ Փարաջանովիմասին «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը: Փարաջանովի դերը խաղալու է Սերգեյ Գազարովը, որը շատ նման է իր հերոսին: Նախագծի արժողությունը 3 մլն դոլար է, ֆիլմը նկարահանելու է Աննա Մելիքյանը Իրակլի Կվիրիկաձեի սցենարով: Բեմադրող-նկարիչը Ռուստամ Խամդամովն է:

Ֆիլմը նկարահանվելու է Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Երևանում, ինչպես նաև Փարիզում, Ռոտտերդամում և, հնարավոր է, Վենետիկում:

Photo: M. Vartanov
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---