Արցախի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն նշանակություն

Արցախի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն նշանակություն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության մի խումբ անդամների հետ: Նախագահը նշել է, որ Արցախի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն նշանակություն:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում կազմակերպված եւ նպատակասլաց աշխատանքը հնարավորություն կտա ստեղծել այն անհրաժեշտ բազան, որը հետագայում հզոր խթան կհանդիսանա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ոչ միայն Արցախում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նախագահի խոսքով` արդյունքը կլինի անհամեմատ ավելին, քան կատարված ներդրումները:

Այս համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում խորապես շահագրգռված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության հետ համագործակցության հաստատման, նրա շարունակական ընդլայնման ու խորացման մեջ, հավելելով, որ այս հարցերով զբաղվող համապատասխան կառույցները կանեն հնարավորը այդ համագործակցության կայացման ու զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---