Զդիսլավ Ռաչինսկի. Ղարաբաղյան հակամարտության հարցում Լեհաստանը երեք երկրներից ոչ մեկին չի սատարում

Զդիսլավ Ռաչինսկի. Ղարաբաղյան հակամարտության հարցում Լեհաստանը երեք երկրներից ոչ մեկին չի սատարում

PanARMENIAN.Net - Լեհաստանը, որը նախաձեռնել է «Արևելյան գործընկերություն» նախագիծը, ցանկանում է, որ արևելյան ուղղությունը գերակա դառնա ԵՄ-ի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ըստ նրա, վերջին տարում հայ-լեհական հարաբերություններն ակտիվացել են: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա դեսպանը հաղորդել է, որ ապրանքաշրջանառության ծավալները Հայաստանի ու Լեհաստանի միջև ընդամենը 30 մլն դոլար է: Ռաչինսկին հայտարարել է, որ մտադիր է լեհ ներդրողներին ներգրավել հայկական շուկա և հակառակը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, լեհ դիվանագետն ընդգծել է, որ Վարշավայի դիրքորոշումն այս հարցում համընկնում է ԵՄ դիրքորոշման հետ, որի համաձայն հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության ու ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: «Ես գտնում եմ, որ Բաքվում մեր դիրքորոշումը գնահատում են նույն կերպ, ինչ Երևանում: Ղարաբաղյան հակամարտության հարցում Լեհաստանը չեզոք դիրք է գրավում: Մենք չենք աջակցում երկրներից ոչ մեկին: «Այդ հարցը վերաբերում է Ղարաբաղի համայնքին, հայկական և ադրբեջանական կողմերին»,-ասել է դեսպանը:

Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին հարցին՝ դեսպանն ասել է, որ այդ հարցը Հայաստանի ներքին գործն է:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---