Սերժ Սարգսյանն ու Դանիլո Տյուրկը Հայաստանի Նկարիչների միությունում բացված լուսանկարչական ցուցահանդես են այցելել

Սերժ Սարգսյանն ու Դանիլո Տյուրկը Հայաստանի Նկարիչների միությունում բացված լուսանկարչական ցուցահանդես են այցելել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկը Հայաստանի Նկարիչների միությունում բացված լուսանկարչական ցուցահանդես են այցելել, որը նվիրված է Սլովենիայի XX դարի ճարտարապետությանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ Լուկաս Սկանսին նախագահներին մոտ 80 աշխատանքներ է ներկայացրել` նշելով, որ ցուցահանդեսը հիմնականում նվիրված է երեք դարաշրջանների, որոնցից առաջինը վերաբերում է Սլովենիայի ճարտարապետությանը Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի միջակայքում (1918-1940թթ.): Երկրորդ դարաշրջանը ներկայացնում է սոցիալիստական Հարավսլավիայի ճարտարապետությունը (1945-1991թթ.), իսկ երրորդը` անկախ Սլովենիայի ճարտարապետությունը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Լուկաս Սկանսին, Սլովենիան 2 միլիոն բնակչությամբ փոքր երկիր է: «Սակայն այն մեծ մշակութային ժառանգություն ունի, և շատ կարևոր է ցույց տալ այդ ժառանգությունն աշխարհի զանազան երկրներում»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչը: Նա ավելացրել է նաև, որ այդ ցուցահանդեսը տեղի է ունեցել Իտալիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում:

Լուկաս Սկանսին Հայաստանի նախագահին նվիրել է ցուցահանդեսի կատալոգը, իսկ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Սլովենիայի նախագահին է հանձնել Նկարիչների միության և սեփական աշխատանքների կատալոգները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---