Ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկը կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին16 հոկտեմբերի 2010 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Վահան Ստեփանյանը, որը ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկն է, այսօր կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՀԴԾ Նյու Յորքի բաժանմունքի քրեական բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը: Վահան Ստեփանյանին ՀԴԾ-ն համարում է հայկական հանցավոր խմբավորման Նյու Յորքի ճյուղի ղեկավարներից մեկը: Ինչպես հայտնում է «Wall street Journal»-ը, Ստեփանյանին որոնում են նաև Ալբանիայի իշխանությունները՝ սպանության մեղադրանքով: Անցած չորեքշաբթի մի քանի նահանգներում ձերբակալվել են ամերիկա-հայկական խմբավորման շուրջ 70 անդամներ, որոնք առանձնակի խոշոր չափերի խարդախությամբ են ղբաղվել: Կասկածյալների մոտ կեսը ԱՄՆ քաղաքացիներ են: Ռոդրիգեսը հայտարարել է, որ ձերբակալությունների արդյունքում «զգալի հարված հասցվեց հայկական հանցավոր խմբավորմանը: Մեզ հաջողվեց ձերբակալել այդ խմբավորման պարագլուխներին, այդ թվում օրենքով գող Արմեն Ղազարյանին»,-ասել է ՀԴԾ գործակալը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |