Գարեգին Բ. Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից16 հոկտեմբերի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից»,- հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աշխարհում ամենաերկար ճոպանուղու գործարկման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, Տաթևի վանական համալիրն իր հիանալի գեղեցկությամբ հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներից է, դարերի ընթացքում այն եղել է հայոց հոգևոր կյանքի, գիտության և կրթության կենտրոնը: «Մենք բոլորս ուրախ ենք, քանզի ճոպանուղին կօգնի մեզ արագ և հեշտ հասնել Տաթևի վանական համալիր»,- ասել է նա: «Իր առաքելությամբ Տաթևի վանական համալիրը հավատի վեր հառնող հուշարձան է և Աստծո մոտ առաջնորդող ուղի, որը լի է աղոթքով և օրհնությամբ»,- ասել է Գարեգին Բ-ն: Նա նաև ավելացրել է, որ հայ ժողովրդի համար նոր օրհնություն և ուրախություն է այն, որ ճոպանուղու կառուցումն իրագործած բարեգործները նախատեսում են իրագործել նաև Տաթևի վերածնունդի ծրագիրը, որպեսզի վանական համալիրն ամբողջությամբ վերանորոգվի և շարունակի մնալ քրիստոնեական մշակույթի գանձը: ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է' շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը` շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |