Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ-ն կձգտի տարեվերջին ապահովել գնաճի ծրագրված ցուցանիշը

Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ-ն կձգտի տարեվերջին ապահովել գնաճի ծրագրված ցուցանիշը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը ձգտելու է 2010-ի տարեվերջին ապահովել բյուջեի հիմքում ընկած գնաճի ընթացիկ տարվա ցուցանիշը 4±1,5 տոկոսի մակարդակում, հավաստիացրել է ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքերով, եղել են որոշ արտաքին շոկեր` կապված ցորենի գների բարձրացման հետ, որոնք խիստ ազդել են Հայաստանում գնաճի տեմպերի վրա, «քանի որ մեր սպառողական զամբյուղում հացը և հացամթերքը զգալի մաս են կազմում»: Դրա հետ կապված` Արթուր Ջավադյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում հուլիս-օգոստոսի բերքահավաքի ժամանակ չի հաջողվել ապահովել աճ անցյալ տարիների մակարդակով: «Գյուղատնտեսության ոլորտում մենք խնդիրներ ենք ունեցել, և ուստի առկա է լուրջ գնաճ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---