Տանգոյի առաջին երևանյան միջազգային փառատոնը մեկնարկում է հոկտեմբերի 30-ին

Տանգոյի առաջին երևանյան միջազգային փառատոնը մեկնարկում է հոկտեմբերի 30-ին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա ակորդիոնահար Ռիչարդ Գալլիանոյի և «Կադանսե համույթի համերգը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել «Կադանսե կենտրոնի գլխավոր մենեջեր Նիկա Բաբայանը, համերգը կբացի Տանգոյի միջազգային երևանյան փառատոնը, որը կսկսվի 2010թ. հոկտեմբերի 30-ին և կավարտվի 2011թ. հունիսի 30-ին: Առաջին փառատոնի շրջանակներում 5 համերգ տեղի կունենա արտերկրից ժամանած երաժիշտների մասնակցությամբ:

«Կադանսե անսամբլը ձևավորվել է 2004թ. փետրվար ամսին հինգ հայ հանրաճանաչ երաժիշտների կողմից դաշնակահար Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Անսամբլի առաջին համերգը տեղի է ունեցել 2004թ. ապրիլ ամսին, որին հաջորդել են մի շարք այլ համերգներ` գրավելով մասնագետների և երաժշտասերների ուշադրությունը: «Կադանսե անսամբլը շատ շուտով դարձավ Հայաստանի առաջատար և հայտնի երաժշտական խմբերից մեկը: Շուտով այն ընդլայնեց իր ռեպերտուարը` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցները` միաժամանակ հարազատ մնալով Պիացոլլայի երաժշտական արվեստին: Բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում դասական, համաշխարհային և պոպ-երաժշտություն, այժմ ներառված են անսամբլի կատարումների ցանկում` նոր գործիքավորմամբ: Երաժշտական կատարումների ցանկում կան նաև անսամբլին և նրա անդամներին նվիրված ստեղծագործություններ:

Կոմպոզիտոր, վիրտուոզ ակորդիոնահար, Աստոր Պիացոլայի ընկեր և աշակերտ, «Նյու մյուզետե երաժշտական ուղղության հիմնադիր՝ Ռիչարդ Գալլիանոն ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 12-ին, Կաննում: Ծագումով իտալացի, ակորդինահար և ուսուցիչ՝ Լյուսիեն Գալլիանոյի որդի՝ Ռիչարդը սկսում է նվագել, երբ դեռ 4 տարեկան էր: Ուսումը շարունակում է Նիցցայի կոնսերվատորիայում: Այստեղ, հայտնի ջազ շեփորահար՝ Քլիֆորդ Բրաունի ստեղծագործություններով, իր համար բացահայտում է ջազը: Հենց այստեղ փոխվում է երաժշտի ստեղծագործական մտածելակերպը: Ջազում ակորդիոնը գրեթէ չբացահայտված գործիք էր, բայց իր ապագան Ռիչարդ Գալլիանոն տեսնում էր միայն ջազային ժանրում:

Ռ. Գալլիանոն նվագակցում է ճանաչված ֆրանսիացի երաժիշտների (Բարբարա, Սերժ Ռեջջիանի, Շարլ Աձնավուր, Ջուլիետտա Գրեկո) անթիվ ձայնագրություններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---