Աբո Պողիկյան. ԱՄՆ կառավարությունը չի կարող վերագրել ամերիկա-հայկական հանցավոր խմբավորման հետ կապված միջադեպը ԱՄՆ ողջ հայ համայնքին

Աբո Պողիկյան. ԱՄՆ կառավարությունը չի կարող վերագրել ամերիկա-հայկական հանցավոր խմբավորման հետ կապված միջադեպը ԱՄՆ ողջ հայ համայնքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը բացասաբար ընկալեց իր հայրենակիցների գործողությունները, քանի որ արտերկրում հայերը ճանաչված են որպես աշխատասեր, անկեղծ ու խելացի ժողովուրդ, և այժմ ամերիկա-հայկական խմբավորման հետ կապված միջադեպը վնասում է հայերի ձևավորված կերպարին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լոս Անջելեսում հրատարակվող «Asbarez» թերթի խմբագիր Աբո Պողիկյանը՝ մեկնաբանելով այն, թե ինչպես կարելի է ազդել ԱՄՆ համայնքի վրա այն, որ չորեքշաբթի մի քանի նահանգներում ձերբակալվել են ամերիկա-հայկական խմբավորման շուրջ 70 անդամներ: «Սակայն պետք չէ դա ընդհանրացնել և վերագրել դա ողջ համայնքին»,-ասել է նա՝ հավելելով, որ ամերիկացիները ևս չպետք է դա օգտագործեն հայերի դեմ:

Անդրադառնալով նրան, թե կարող է արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը խստացնել իր դիրքորոշումը ԱՄՆ հայ համայնքի հանդեպ, Պողիկյանն ասել է, որ եթե ԱՄՆ կառավարությունը համարձակվի վերագրել այդ միջադեպը ԱՄՆ հայ համայնքին, ապա դատական քաշքշուկը գլխացավանք կդառնա նրա համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---