Կրթական Microsoft learning gateway պլատֆորմը կգործարկվի Հայաստանում 2011թ.

Կրթական Microsoft learning gateway պլատֆորմը կգործարկվի Հայաստանում 2011թ.

PanARMENIAN.Net - Հայաստանում Microsoft learning gateway պլատֆորմի ստեղծման ակտիվ փուլը կսկսվի 2011թ. հունվարին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Microsoft հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, պիլոտային ծրագրին արդեն մասնակցում է 10 դպրոց: «Դա կլինի խոշոր կենտրոնացված պորտալ ՀՀ կրթության ողջ համակարգի համար, որտեղ յուրաքանչյուր դպրոց հնարավորություն կունենա ստեղծել իր ռեսուրսները՝ ինչպես բաց, այնպես էլ փակ: Իսկ ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանի մարզերի դպրոցներին»,-ասել է Բարսեղյանը:

Նա նշել է նաև, որ նախագծի շրջանակներում, ծնողները հնարավորություն կունենան հետևել երեխաների առաջադիմությանը, աշակերտները կկարողանան մասնակցել տեսադասերի, իսկ տեսախորհրդակցությունների համակարգի միջոցով ուսուցիչները կկարողանան իրենց փորձը փոխանակել: Պլատֆորմի տեղադրումը ներքին հոսթինգի վրա թույլ կտա առավել անվտանգ ու մատչելի դարձնել պլատֆորմի աշխատանքը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ: Ռեսուրսի հայալեզու կրթական կոնտենտը կկազմվի Հայաստանի լավագույն ուսուցիչների մասնակցությամբ: Microsoft-ը կրթական ծրագրեր է իրականացնում ողջ աշխարհում և արդեն 1 մլրդ դոլար է ներդրել այդ ոլորտում:

Այդ նախագծից բացի, ՀՀ կրթության նախարարությունը աշխատանքներ է տանում պետական կրթական ինտերնետ-պլատֆորմի ստեղծման ուղղությամբ ՀԲ շրջանակներում: «Մենք արդեն բանակցում ենք արտերկրի առաջատար ծրագրավորողներից մեկի հետ այդ ռեսուրսի ստեղծման համար»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---