Անդրեյ Մելվիլ. ԱՊՀ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կատարյալ ձախողում է

PanARMENIAN.Net - ԱՊՀ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կատարյալ ձախողում է` և դեկլարատիվ, և փաստացի: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտնել է Մոսկվայի Տնտեսության բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Անդրեյ Մելվիլը: Նրա խոսքով, Ռուսաստանը չունի և չի էլ ունեցել ԱՊՀ ուղղությամբ մտածված ռազմավարություն:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրի հնարավոր վաճառքին` Անդրեյ Մելվիլն ասել է, որ «Ռուսաստանի համար դա սովորական առևտրական օպերացիա է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---