Ո՞վ է Դենիս Սամութին խնդրել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտու բնակչությանը «ցույց տա խաղաղ գոյակցության ուղիները»

Ո՞վ է Դենիս Սամութին խնդրել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտու բնակչությանը «ցույց տա խաղաղ գոյակցության ուղիները»

PanARMENIAN.Net - «Մենք հասկացանք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանում է ոչ այնպես, ինչպես որ հարկն էր: Մենք պետք է օգնենք բնակչության հասկանալ, որ պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է և ցույց տանք խաղաղ գոյակցության ուղիները»,- Բաքվում հրավիրված «կլոր սեղանին» հայտարարել է Դենիս Սամութը:

Ո՞վ է բրիտանական LINKS հասարակական կազմակերպության տնօրեն Դենիս Սամութին խնդրել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտու բնակչությանը «ցույց տա խաղաղ գոյակցության ուղիներ»: Հնարավոր է, որ Ադրբեջանը: Բայց այդ դեպքում նա իրավասու է «ուղի ցույց տալ» միայն ադրբեջանցիներին.,- մեկնաբանելով բրիտանական LINKS հասարակական կազմակերպության տնօրեն Դենիս Սամութի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հարկ եղած ձևով չի ընթանում, հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Աթանեսյանի խոսքով, Սամութն իրականում ադրբեջանցիներին ցույց է տալիս այդ ուղին «պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է» ձևակերպմամբ: «Նրբերանգը նկատելի է և միջնորդության անհարիր: Քանի որ միջնորդները սովորաբար առաջին տեղում ընդգծում են խաղաղությունը, իսկ Դենիս Սամութը պատերազմի և խաղաղության միջև այլընտրանքի գաղափարն է մատուցում, այն էլ` Բաքվում: Սամութի խոսքերից ստացվում է այնպես, որ ադրբեջանցիներն ընդհանրապես «պատերազմի իրավունք ունեն», սակայն ցանկալի է, որ նրանք գնահատեն խաղաղության հեռանկարը»,- ընդգծել է Աթանեսյանը: Նա ավելացրել է նաև, որ դաարդեն չափազանց «հավասարակշռված միջնորդության» դրսևորում է:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, միջոցառման ժամանակ ելույթ ունեցած բրիտանական LINKS հասարակական կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը նշել է հետևյալը. «Մենք հասկացանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ընթանում է ոչ այնպես, ինչպես որ հարկն էր: Մենք պետք է օգնենք բնակչությանը հասկանալ, որ պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է և ցույց տանք խաղաղ գոյակցության ուղիները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---