Գյումրիում կբացվի նոր բժշկական կենտրոն

PanARMENIAN.Net - Առողջապահության համակարգի օպտիմալացման ու արդիականացման պետական ծրագրի շրջանակներում Գյումրիում կբացվի նոր բժշկական կենտրոն: Կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին է ծանոթացել աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նոր կենտրոնում կմիավորվեն Շիրակի շրջանային հիվանդանոցը, «Սամարիտե» հիվանդանոցն ու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը:

Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2009թ. Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրին հատկացվել է 11 մլն դոլար, որոնցից 8,3 մլն դոլարը շենքի արժեքն է, մնացած միջոցները նախատեսված են սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---