Ժան Փինգը ողջունել է Աֆրիկյան Միությունում դիտորդի կարգավիճակով ներկայացված լինելու Հայաստանի որոշումը25 հոկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Ժան Փինգին է հանձնել Աֆրիկյան Միությունում դիտորդ, լիազոր ներկայացուցիչ նշանակվելու մասին հավատարմագրերը եւ փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Աֆրիկյան Միության միջեւ, ինչպես նաեւ երկկողմ հարթությունում անդամ պետությունների հետ տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման եւ խորացման հեռանկարները։ Արմեն Մելքոնյանը Ժան Փինգին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ակտիվ ներգրավվածությունը միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում, պարզաբանումներ է տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է նաեւ պատմության տարբեր հանգրվաններում հայերի ներդրումը մի շարք աֆրիկյան երկրներում՝ ինչպես օրինակ Եգիպտոսում, Սուդանում եւ Եթովպիայում։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախագահ Ժան Փինգը ողջունել է Աֆրիկյան Միությունում դիտորդի կարգավիճակով ներկայացված լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, եւ իր գլխավորած կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու հարցում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |