Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկի հավակնոտ ծրագրերը տալիս են իրենց արդյունքները

Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկի հավակնոտ ծրագրերը տալիս են իրենց արդյունքները

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի հավակնոտ ծրագրերը երրորդ եռամսյակում արդեն տալիս են իրենց արդյունքները, մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել եմ 152.5 մլրդ դրամ` տարեսկզբից ապահովելով 147.7 տոկոս աճ Հայաստանի ընդհանուր բանկային համակարգում 10.5 տոկոս բաժնեմասով:

«Այդ ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրային բանկերի համակարգում, և մենք սպասում ենք, որ այս տարի կպահպանենք այդ միտումը»,- հավելել է նա: Ջրբաշյանը հաղորդել է, որ ընդհանուր պարտավորությունների ցուցանիշով բանկը երկրորդ տեղն է զբաղեցնում բանկային համակարգում 121.3 մլրդ դրամով (շուկայում տեսակարար կշիռը` 10.6 տոկոս):

Ընդհանուր կապիտալի ցուցանիշով բանկը կրկին զբաղեցնում է երկրորդ տեղը 31.2 մլրդ դրամով, իսկ այդ ցուցանիշով աճը տարեսկզբից կազմել է 143.5 տոկոս: Ջրբաշյանը նշել է, որ Ամերիաբանկը երրորդ տարին շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում կանոնադրական կապիտալի ցուցանիշով` 25.5 մլրդ դրամ կամ շուկայի 13.3. տոկոսը:Ավելին, բանկը վարկային ներդրումների ցուցանիշներով առաջատար է բանկային համակարգում 10.5 տոկոս կամ 88.4 մլրդ դրամ բաժնեմասով (աճը տարեսկզբից կազմում է 163.4 տոկոս):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---