Ամերիաբանկ. 100 տարին միայն սկիզբն է

Ամերիաբանկ. 100 տարին միայն սկիզբն է

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է եկել նոր կարգախոսով` «100 տարին միայն սկիզբն է»: Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` մանրամասն ներկայացնելով բանկի կայացաման պատմությունը 1895-ից ի վեր, երբ Երևանում Աստաֆյան փողոցում բացվեց Թբիլիսիի բանկի առևտրային գրասենյակը: 1910-ին Թբիլիսիի առևտրային բանկի երևանյան գրասենյակը դարձել է բանկային ծառայությունների լիիրավ ներկայացուցիչը և այդ տարեթիվը համարվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հիմնան տարեթիվը: Ջրբաշյանը նշել է, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1992-ին ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի հիման վրա, 1992-ի սեպտեմբերի 8-ին ստացել է ՀՀ ԿԲ լիցենզիան բանկային գործունեություն ծավալելու համար:

«Սպասվում է, որ 4-րդ եռամսյակն ավելի ակտիվ կլինի և մենք կկարողանանք նորարարական ապրանքներ ներկայացնել մեր ավանդատուներին և կորպորատիվ հաճախորդներին: Տնօրենը համոզված է, որ նոր արտադրանքը պահանջված կլինի և վարկավորման նոր շուկա կբացի: Բացի դրանից, նա հաղորդել է, որ բանկը նախաձեռնում է ուսանողների շարքում 100 էսսեների մրցույթ` «Ինչպիսին կլինի Հայաստանի բանկային համակարգը և տնտեսությունը 100 տարի անց» թեմայով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---