ՀԿԵՈւ-ն նոր տեսակի սլաքային փոխադրիչներ է տեղադրում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Վանաձոր կայարանում ավարտվելու է սլաքային փոխադրիչների երեսարկման աշխատանքները երկաթբետոնյա չորսյուների շերտերի վրա: Այս տեսակի սլաքային փոխադրիչները առաջին անգամ են կիրառվել Հայաստանի երկաթուղային համակարգում և տարբերվում են փայտյա հին սլաքային փոխադրիչներից բարձր մակարդակի հուսալիությամբ և ծառայության ժամկետով:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, սլաքային փոխադրիչները երկաթբետոնյա չորսյուների վրա հավաքվում են Մասիսի ԳՄԿ-ում՝ սարքավորված ստենդերի վրա դարպասային ամբարձիչների օգնությամբ: «ՀԿԵՈւ» ՓԲԸ ներդրումային ծրագրով երեսարկման ընթացքում օգտագործվել էին հատուկ տեխնիկա ՎՊՌՍ և ՈւԿ-25 ՍՊ:

Նշենք, որ 2010թ. «ՀԿԵՈւ»-ն նախատեսել է գծային աշխատանքների կատարման շրջանակներում փոխարինել 10 հին գծային փոխադրիչները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---